Պուտինի հայտնիությունն Ամերիկայում կրկնապատկվել է
Ամերիկացիների մեծամասնությունը ռուս նախագահ Վլադիմիր Պուտինի երկրպագուները չեն, սակայն նրա հայտնիությունը մեծացել է երկու անգամ: Այս մասին վկայում են «Gallup» խմբի անցկացրած սոցհարցումները: Այս մասին գրում է «Российская Газета»-ն:
«Այս արդյունքները խիստ հակասում են շատ հանրապետականների կարծիքին՝ Արիզոնայից սենատոր Ջոն Մաքքեյնի գլխավորությամբ, ով վերջերս Գերմանիա կատարած այցի ժամանակ քննադատել էր նախագահ Թրամփի՝ Կրեմլի հետ հարաբերությունները կարգավորելու փորձերը»,- նշել է նա:
«Gallup»-ի տվյալներով՝ ամերիկացիների 22%-ը դրական է վերաբերվում Պուտինին՝ ի համեմատություն 2015թ-ի արդյունքների՝ 13%: Չնայած Պուտինին չընդունելու վարկանիշն անփոփոխ է` 72%, հանրապետականների կարծիքը նրա մասին նշանակալիորեն ավելի դրական է դարձել վերջին երկու տարվա ընթացքում: 2015թ-ին հանրապետականների ընդամենը 12%-ն է Պուտինի մեջ դրական լույս տեսել, իսկ այժմ այդ թիվը մեծացել է՝ հասնելով 32%-ի: