Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է, որ կորուստներ ունի
Ինչպես արդեն հայտնել ենք, փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները կորուստներ պատճառելով հետ են շպրտել հակառակորդին ելման դիրքեր:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ևս հաստատել է իր կորուստների մասին լուրը: «АПА» գործակալությանը նախարարությունը հաստատել է, որ ռազմական բախման հետևանքով ադրբեջանական ուժերը կորուստներ են տվել, սակայն զոհերի թիվը չի նշել:
Արցախի ՊԲ հաղորդմամբ՝ մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի: