«Forbes»-ը հայտնել է, թե որքան արժե «Օսկար»-ի արձանիկը
«Forbes»-ը հայտնել է, թե որքան արժե «Օսկար»-ի արձանիկը, որը շնորհվում է կինոարտադրության լավագույն գործիչներին, ինչպես նաև այն նախագծերին, որոնք քննադատների կողմից լավ գնահատականի են արժանանում: Հաղորդվում է, որ ամեն տարի կազմակերպիչներն ավելի մեծ գումարներ են ծախսում այս արձանիկները ստեղծելու համար: Այս մասին գրում է Actualnews.org-ը:
«Forbes» ամսագրի ներկայացուցիչների խոսքով՝ 2011 թվականին «Օսկար»-ի արձանիկը կարող էր արժենալ 400 դոլար, սակայն այս տարի մրցանակաբաշխության կազմակերպիչները պետք է ամեն արձանիկի համար 700 դոլար ծախսեն: Այս գինը միջոցառման ղեկավարները պետք է տան յուրաքանչյուր պարգևի համար: Հետաքրքրական է, որ այս գինը չի համապատասխանում շուկայական գնին, որը մի քանի տասնյակ անգամ թանկ է ներկայացված գնից:
Մայքլ Ջեքսոնը, հավաքելով ստացած պարգևները, ժամանակին վաճառքի էր հանել «Օսկար»-ի արձանիկը և դրա դիմաց խնդրել 1.5 միլիոն դոլար, սակայն մրցանակաբաշխության կազմակերպիչները զգուշացնում են, որ աստղեր արձանիկները վաճառելու իրավունք չունեն: