ԱՄՆ իշխանությունները մարդկանց են վարձակալել Ռուսաստանի հետ Թրամփի կապերը հերքելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ ԹՐամփի վարչախումբը պաշտոնատար անձանց է վարձել, ովքեր զբաղվում են Ռուսաստանի հետ Թրամփի ունեցած կապերի շուրջ ԶԼՄ-ների տարածած տեղեկության հերքմամբ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The Washington Post-ին:
Պարբերականի տվյալներով՝ մարդկանց խումբը հերքում է Ռուսաստանի հետ Թրամփի նախընտրական շտաբի կապերի մասին ցանկացած նյութ:
Նշվում է, որ այդ անձինք հայտնում են Ռուսաստանի հետ Թրամփի թիմի հետ ունեցած կապերի անհիմն և կեղծ լինելը: