Պուտինն ու «թիթեռնիկ» Թրամփը՝ «New Yorker»-ի շապիկին
Ամերիկյան «The New Yorker» շաբաթաթերթը մարտին կհրատարակվի ռուսերեն շապիկով և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի պատկերով: Թերթի պաշտոնական կայքում կարելի է տեսնել նոր համարի շապիկի լուսանկարը: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Նոր համարի շապիկին Վլադիմիր Պուտինը խոսում է «թռչող թիթեռնիկ» Դոնալդ Թրամփի հետ: Լուսանկարի հեղինակը նկարիչ Բերիի Բլիթն է:
Այս շապիկով համարը կթողարկվի մարտի 6-ին: