Վհուկները միավորվել են Թրամփի դեմ
Ամերիկացի կախարդները որոշել են միավորվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ պայքարելու համար: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «WND»-ին:
Պարբերաբար տեղի ունեցող ծիսակարգերն ուղղված են նրան, որպեսզի «կապեն Թրամփին և բոլոր նրանց, ովքեր նրան օգնում են»: Խորհուրդ է տրվում ծիսակարգն անցկացնել ամեն ամիս լիալուսնին, երբ պետության ղեկավարն արդեն լքած կլինի գրասենյակը: Առաջին ծիսակարգը տեղի կունենա արդեն փետրվարի 25-ի գիշերը:
Արարողությունները կանցկացվեն այնքան ժամանակ, մինչև որ Թրամփին հեռացնեն պաշտոնից: Կախարդներն արդեն ֆեյսբուքյան էջ են ստեղծել, որը նվիրված է ամերիկացի առաջնորդի դեմ պայքարին և իրենց ծիսակարգերին:
Հիշեցնենք, որ Թրամփն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին է հունվարի 20-ից: