Արցախին նվիրված գրքի շնորհանդես՝ Փարիզում
Սումգայիթյան ողբերգության տարելիցի շրջանակներում փետրվարի 22-ին Փարիզի Ազգային ժողովի սրահում կայացավ Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամական շրջանակի կողմից հրատարակված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերաբերյալ 15 հարց 15 պատասխան» գրքի շնորհանդեսը, որին մասնակցեցին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, քաղաքապետներ, պատգամավորներ, Ֆրանսիա-Արցախ բարեկամակաման շրջանակի անդամներ, լրագրողներ:
Դեսպան Չիտեչյանն իր ելույթում, անդրադառնալով Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության 15-ամյա տարելիցին և Ադրբեջանի կողմից սումգայիթյան ոճրագործների արդարացմանը, ընդգծեց հայատյացության պետական քաղաքականության պայմաններում Արցախի ժողովրդի պայքարի և ազատ ապրելու որոշման արդարացիությունը:
Ելույթ ունեցան նաև Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի նախագահ, պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը և Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, ովքեր անդրադարձան Արցախի ժողովրդի հերոսական պայքարին, նրա ինքնորոշման իրավունքի իրացմանը, կայացած և ժողովրդավար պետության ստեղծման գործընթացին: