Իրաքյան բանակն ազատագրել է Մոսուլի օդանավակայանը
Իրաքյան կառավարական ուժերը լիակատար հսկողություն են հաստատել Մոսուլի օդանավակայանում և դրա մոտակայքում գնտվող ռազմական ճամբարում, որոնք գտնվում են քաղաքի արևմտյան՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից կառավարվող հատվածում: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով ТАСС-ին:
Ինչպես նշվում է՝ «ԻՊ»-ի զինյալներից օդանավակայանն ազատագրելուց հետո կառավարական ուժերը մտել են քաղաքային թաղամասեր և մարտեր սկսել ծայրահեղականների հետ:
Փետրվարի 23-ին հաղորդվել էր, որ Իրաքի անվտանգության ուժերը միջազգային կոալիցիայի աջակցությամբ հարձակում են սկսել Մոսուլի օդանավակայանի և Ալ Գազլյանի ճամբարի ուղղությամբ: