Իրաքի վարչապետը հրամայել է ավիահարվածներ հասցնել Սիրիայում «ԻՊ»-ի դիրքերին
Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին իրաքյան Ռազմաօդային ուժերին հրամայել է ավիահարվածներ հասցնել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Al Sumaria հեռուստաալիքին:
«Մենք պատրաստ ենք հետապնդել ահաբեկչությունը, որը սպանում է մեր երեխաներին և բնակիչներին, ամենուր, որտեղ այն կգտնենք: Ես ՌՕ ուժերի հրամանատարությանը հրաման եմ տվել ավիահարվածներ հասցնել «ԻՊ»-ի՝ Հոսայիբա և Ալբու Քամալե շրջաններում եղած դիրքերին»,- ասել է Իրաքի վարչապետը:
Ալ Աբադու խոսքով՝ հենց այդ շրջանների «ԻՊ»-ն է պատասխանատու փետրվարի 15-ին և 16-ին Բաղդադում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների համար: