Ալ-Բաբի արվարձանում պայթյունի հետևանքով զոհ է դարձել 45 մարդ
Սիրիական Ալ-Բաբ քաղաքի արվարձանում փետրվարի 24-ին ականապատված ավտոմեքենա է պայթել, որի հետևանքով զոհվել է 45 մարդ, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել տասնյակ մարդիկ: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով Al Jazeera-ին:
Մահապարտ ահաբեկիչը ղեկավարվում էր Սիրիական անկախ բանակի զինյալների կողմից, որոնք ներկայացնում են զինված ընդդիմությունը: Հաղորդվում է, որ զոհվածների և վիրավորների թվում շատ են քաղաքացիական անձինք:
Նշենք, որ փետրվարի 23-ին Reuters-ը հաղորդել է, որ սիրիական ընդդիմության ջոկատները թուրքական զինված ուժերի աջակցությամբ կարողացել են գրավել Ալ-Բաբի գրեթե ողջ տարածքը, որը «Իսլամական պետություն» խմբավորման վերջին հենարանն է: