Դեմոկրատները Թրամփին պաշտոնանկ անելու ծրագիր են մշակել
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Դևիդ Բրոքը նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնանկ անելու ծրագիր է մշակել: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով RT հեռուստաալիքին:
«ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները նախագահ Դոնալդ Թրամփին իշխանությունից հեռացնելու ծրագիր են մշակել: Դևիդ Բրոքի կողմից կազմած փաստաթուղթը Դոնալդ Թրամփին տապալելու գործողությունների ռազմավարական ծրագիր է պարունակում»,- ասվում է հաղորդագրությունում:
Նախաձեռնության հեղինակների կարծիքով՝ այդ միջոցառումները Թրամփի իմպիչմենթին կհանգեցնեն մինչ 2020 թ.-ը: Ինչպես նշում են նախագծի հեղինակները՝ դեմոկրատների գլխավոր զենքը Թրամփի բոլոր սխալների քննադատությունն է:
«Նրանք ծրագրում են մի ամբողջ թիմ ստեղծել, որը կհետազոտի այլ պետությունների հետ նախագահի ունեցած հարաբերությունները և կհետևի նոր վարչախմբի յուրաքանչյուր քայլը»,- գրում է RT-ն: