Իրաքի կառավարական ուժերն անցել են գրոհի՝ Մոսուլի արևմտյան շրջաններից մեկի ուղղությամբ
Իրաքի կառավարական ուժերը հարձակում են սկսել Մոսուլի արևմտյան շրջաններից մեկի ուղղությամբ: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Франс Пресс-ին և կառավարական ուժերի տարածած հայտարարությանը:
Նշվում է, որ մասնավորապես, հայտարարությամբ հանդես է եկել գեներալ-լեյտենանտ Սամի ալ-Արադհին, ով ասել է, որ ուժայինները զինյալներից հետ են վերցրել Մոսուլի հարավ-արևմուտքում գտնվող ռազմաբազան և մեկ գյուղ:
Այնուհետև ուժերին հաջողվել է մտնել նաև քաղաքի արևմտյան բնակելի թաղամասեր: