ԱՄՆ-ում բանակի վետերանը կրակ է արձակել հնդիկ ներգաղթյալների ուղղությամբ
Ամերիկյան Կանզաս նահանգում ամերիկյան նավատորմի վետերան Ադամ Պուրինտոնը բարում կրակ է արձակել Հնդկաստանից ներգաղթյալների խմբի ուղղությամբ: Կրակահերթի արդյունքում 1 մարդ զոհվել է: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Associated Press գործակալությանը:
Նշվում է, որ նա բացականչել է «Դուրս իմ երկրից» և սկսել է կրակել հնդիկների խմբի վրա: Զոհվածը 32-ամյա ավիացիոն ինժեներ Շրինիվաս Կուչիբհոտլան է:
Կրակահերթի արդյունքում ևս 2 հոգի վիրավորվել է: Վերջիններս հոսպիտալացվել են: