Թրամփի դուստրն ու փեսան նրան համոզել են դուրս չգալ կլիմայի հարցով Փարիզյան համաձայնագրից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ դուստր Իվանկան և նրա ամուսինը՝ Ջարեդ Քուշները, նրան համոզել են հրամանագիր չստորագրել Կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի Փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին: Այս մասին գրում է РБК-ն՝ հղում տալով The Wall Street Journal պարբերականին:
Նշվում է, որ այս համաձայնագիրը նշվում է հրամանագրերի նախագծում, որոնք Թրամփը մտադիր է ստորագրել հաջորդ շաբաթ:
Քուշներն ու Իվանկա Թրամփը կարծում են, որ կլիմայի փոփոխությունների դեմ պայքարն ու բնապահպանական խնդիրները պետք է Դոնալդ Թրամփի վարչակազմի առաջնային ուղղություններից լինեն: