Սիրիացի փախստականները Թուրքիայում վաճառում են իրենց օրգանները
Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականներն իրենց վաճառում են իրենց օրգանները. երիկամները, լյարդի մի մասը՝ իրենց ֆինանսական վիճակը գոնե մի քիչ թեթևացնելու համար։ Գնորդները հանդիսանում են արևմտյան երկրների ու Սաուդյան Արաբիայի ապահով քաղաքացիներ, որոնք փոխպատվաստման կարիք ունեն։ Այս մասին գրում է Korrespondent.net-ը՝ հղում տալով շվեյցարական Tagesanzeiger պարբերականին և գերմանական ARD հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժին:
Նշվում է, որ մարդկային օրգանների ապօրինի առքուվաճառքով զբաղվողները վաճառքն իրականացնում են համացանցի միջոցով: Բեմադրված գործարքի ժամանակ միջնորդներից մեկը փախստականի երիկամն առաջարկել էր 30 հազար եվրոյով։ Այդ գումարը ներառում էր նաև երիկամի պատվաստումը թուրքական կլինիկաներից մեկում։ Երիկամի գինը Թուրքիայի «սև շուկայում» կազմում է 6-ից 11 հազար եվրո է: