Ռուսաստանը արևմուտքի երկրներին առաջարկել է ֆինանսավորել Սիրիայի վերականգնումը
Ռուսաստանը ճնշում է գործադրել արևմուտքի մեծ երկրների վրա, որպեսզի նրանք ֆինանսավորեն Սիրիայի վերականգնումը:Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
ՌԴ արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը Եվրամիության դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Սիրիայի վերականգնումը շատ շուտով կդառնա գլխավոր խնդիրը:Եվրոպացի պաշտոնիաների խոսքերով` նա հայտնել է, որ անհրաժեշտ կլինեն «տասնյակ միլիոն դոլարներ», և զգուշացրել, որ Ռուսաստանից ոչինչ պետք չէ սպասել:
Եվրոպական երկրների ներկայացուցիչները հայտնել են, որ պատրաստ են ներդրում ունենալ գործում, եթե միայն Մոսկվան ապահովի Սիրիայում համապատասխան խաղաղ պայմաններ քաղաքական անցուդարձի համար: