ԱՄՆ ազգային անվտանգության նախարարը խոստացել է ներգաղթյալների դեպորտացիայի մեջ զինվորականներին չներքաշել
ԱՄՆ ազգային անվտանգության նախարար Ջոն Քելլին հայտարարել է, որ իշխանությունները չեն« օգտագործի» զինվորականներին ներգաղթյալների դեպորտացիայի ժամանակ:Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նրա խոսքերով` դեպորտացիայի գործընթացը պետէ է ընթանա անվտանգ և կարգավորված:Նա վստահեցրել է, որ ոչ մի մասսայական դեպորտցիա ԱՄՆ-ից Մեքսիկա չի լինելու:
Մեքսիկայի իր գործընկերների հետ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Տիլլերսոնի հանդիպումից հետո Կելլին հայտնել է նաև, որ այն ինչ անում է ԱՄՆ ներգաղթի հարցերի հետ կապված, կկատարվի օրինական ճանապարհով և մարդու իրավունքները հաշվի առնելով: