Թուրքիայում կին զինվորականներին թույլատրել են հիջաբ կրել
Թուրքիան հանել է կին զինվորականների վրա դրված ` հիջաբ կրելու արգելքը:Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով BBC-ին:
Այս հարցը երկար տարիներ Թուրքիայում համարվում էր խնդրահարույց:Վերջին տարիներին այդ արգելքը հանվել էր դպրոցների, համալսարանների, պետական ծառայության մեջ գտնվող կին աշխատակիցների համար:Նոր կանոնները վերաբերում են բանակային սպա կանանց, սերժանտներին և կուրսանտներին:Այսուհետ նրանք կարող են գլխարկների տակ հիջաբ կրել, եթե այն չունի զարդանախշեր և գույն համապատասխանում է համազգեստին:
Թուրքիայի նախագահ Էրդողանը հաջիբ կրելու արգելքը անվանել է «անցյալի ոչ լիբերալ վերապրում:»