ԱՄՆ և Ռուսաստանի խորհրդարանականները վերջին երեք տարիների ընթացքում առաջին անգամ հանդիպել են
Ռուսաստանի և ԱՄՆ խորհրդարանականները հանդիպել են Վիեննայի ՕԲՍԵ Խորհրդարանականների ասամբլեայում,փոխանակվել են հեռախոսահամարներով և էլեկտրոնային հասցեներով:Այս մասին հայտնում է Interfax.ru-ն` հղում անելով ՌԴ պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկու պաշտոնական հայտարարությանը:
«Քննարկումներին նման անսպասելի և կառուցողական ընթացքը վկայում է այն մասին, որ ուտոպիաների միջով մենք կարող ենք վերականգնել միջխորհրդարանական համագործակցությունը ՌԴ դաշնային խորհրդի և ԱՄՆ կոնգրեսի միջև:»,- հայտնում է ՌԴ պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: