Սելին Դիոնը Բեյոնսեին խորհուրդ է տվել, թե ինչպես դաստիարակի երեխաներին
Երգչուհի Սելին Դիոնը Բեյոնսեին խորհուրդ է տվել, թե ապագա մայրիկն ինչպես դաստիարակի իր երկվորյակ երեխաներին :Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Դիոնն առաջին հերթին նշում է, որ հեշտ չի լինելու, սակայն վստահ է, որ Բեյոնսեն գլուխ կհանի:
«Դա կրկնակի օրհնություն է: Ես ինքս երկվորյակ երեխաներ ունեմ: Մտածում եմ, նա գլուխ կհանի: Նա բավականին ժամանակ բիզնեսում է, և ստուգված մարդիկ ունի: Եթե նա ինչ-որ բան անում է, ուրեմն գիտի՝ ինչ է անում»,- ասել է աստղը՝ հավելելով. «Տանը անվերջանալի անկարգություն կլինի: Բայց իր բախտը բերել է, քանի որ ունի մարդիկ, ովքեր կարող են օգնել: Բայց ոչ ոք չի փոխարինի մորը: Բեյոնսեն հրաշալի մայրիկ է, ես դրանում վստահ եմ»: