Հստակեցվել է ՌԴ քաղաքացիների՝ Հայաստան այցելելու կարգը
Ռուսաստանի քաղաքացիները կարող են ներքին անձնագրերով այցելել Հայաստան միայն օդանավակայաններով: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով հիգնշաբթի ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի արած հայտարարությանը:
Համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է հունվարին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՌԴ կատարած պաշտոնական այցի ժամանակ: Դրանից հետո Կարապետյանը ձեռնամուխ եղավ գորընթացը մինչև մարտի 1-ն ավարտին հասցնելուն, իսկ արդեն փետրվարի 16-ին Հայաստանի կառավարությունը հաստատեց ՌԴ քաղաքացիների՝ ներքին անձնագրերով Հայաստան այցելելու կարգը:
Վրաստանը ՌԴ քաղաքացիներին ներքին անձնագրերով չի ընդունում, այսինքն, վերջիններս ցամաքային ճանապարհով Հայաստան գալ չեն կարող: