Կլիմենկոն «Facebook»-ը համեմատել է ծխելու հետ
ՌԴ նախագահի՝ համացանցի զարգացման հարցերով խորհրդական Գերման Կլիմենկոն հայտնել է, որ հումորով է վերաբերվում այն բանին, որ «Facebook» սոցիալական ցանցի ադմինիստրացիան արգելափակել է իր էջը: Այս մասին գրում է Gzeta.ru-ն՝ հղում անելով Итерфакс-ին:
Խորհրդականը նաև նշել է, որ վաղուց էր ցանկանում «Facebook»-ից «ВКонтакте» տեղափոխվել, սակայն դրա համար առիթ չէր լինում:
«Ես 7 տարի առաջ թողել եմ ծխելը: Պետք է թողնել «Facebook»-ը, այն վատ պատմություն է: Պետք է հարմարվել «ВКонтакте»-ին: Ինձ մեղադրում են այն բանում, որ ես կփակեմ համացանցը, նշանակում է՝ պետք է պատրաստվել օգտվել հայրենականից»,- ասել է Կլիմենկոն: