ԱՄՆ-ում մուսուլմաններն 90 հազար դոլար են հավաքել հրեական գերեզմանոցը վերականգնելու համար
ԱՄՆ-ում մուսուլման ակտիվիստներն ավելի քան 90 հազար դոլար են հավաքել Միսսուրիում հրեական գերեզմանոցի վերականգնման համար, որը պղծել էին վանդալները: Նվիրատվություններ են կատարել ավելի քան 3 հազար մարդիկ: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նշվում է, որ այս ակցիան մեկնարկել էր 2 մուսուլման ակտիվիստներ՝ Լինդա Սարսուրի և Թարիք Ալ-Մեսիդի նախաձեռնությամբ: Սարսուրը մուսուլմանների իրավունքների համար է պայքարում: Նա նաև Թրամփի դեմ կանանց քայլերթի կազմակերպիչներից մեկն է եղել: Աչքի է ընկնում մշտապես ակտիվ գործողություններով:
Ակտիվիստներընախատեսում են գումարը հավաքել մինչևմարտի 20-ը: Գերեզմանոցի վերականգնումից հետո մնացած միջոցները կուղղվենն վանդալներից տուժած հրեական այլ կենտրոնների վերականգնմանը: