Դևիդ Բոուին հետմահու պարգևատրվել է «Brit Awards» մրցանակով
Բրիտանացի երաժիշտ Դևիդ Բոուին հետմահու արժանացել է «Brit Awards» երաժշտական մրցանակի՝ երկու անվանակարգում: Նա ճանաչվել է «Լավագույն կատարող», ինչպես նաև հաղթել «Լավագույն ալբոմ» անվանակարգում: Այս մասին գրում է Корреспондент.net-ը՝ հղում տալով Reuters գործակալությանը:
Մրցանակաբաշխության արարողությունը կայացել է փետրվարի 22-ին՝ Լոնդոնում: Բոուիի առաջին մրցանակը վերցրել է ամերիկացի դերասան Մայքլ Քարլայլ Հոլը, իսկ երկրորդը` Բոուիի որդի Դունկան Ջոնսը:
Բոուին դարձել է առաջին երաժիշտը, ով հետմահու պարգևատրվել է «Brit Awards» մրցանակով:
Հիշեցնենք, որ նա մահացել է անցյալ տարվա հունվարի 10-ին՝ 69 տարեկանում: Մահվանից 2 օր առաջ՝ նրա ծննդյան օրը, դուրս էր եկել նրա վերջին՝ «Blackstar» ալբոմը, որը կարճ ժամանակում գրավեց առաջին հորիզոնականը: