Թրամփը չեղարկել է դպրոցներում զուգարան ընտրելու՝ տրանսգենդերների իրավունքը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է հանրային զուգարաններ տրանսգենդերների հաճախելու կանոնների վերանայման մասին, որոնք ընդունվել են նախկին նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման օրոք: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նշվում է, որ ըստ ընդունված կանոնների՝ պետական դպրոցները պետք է տրանսգենդեր աշակերտներին թույլ տան հաճախել այն սեռի համար նախատեսված զուգարան, ինչպիսին իրենք են իրենց համարում: Այս նորամուծությունը որպես Օբամայի նախագահության կարևորագույն ձեռքբերում էր համարվում:
Չորեքշաբթի օրը, ԱՄՆ ԿԳ նախարարը հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում էր, որ նրանք չեղարկում են առկա որոշումը: Եվ ինչպես, ավելի վաղ հայտարարել էր Սպիտակ տան մամուլի քարուղար Շոն Սփայսերը, Թրամփը կարծում է, որ այդ հարցով չպետք է զբաղվի դաշնային կառավարությունը. հարցը պետք է թողնել նահանգների իշխանություններին: