Գորբաչովը վաճառքի է հանել Բավարական Ալպերի իր առանձնատունը
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը վաճառքի է հանել Բավարական Ալպերում գտնվող իր առանձնատունը: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Süddeutsche Zeitung թերթին:
Նշվում է, որ «Hubertus-Schlössl» առանձնատունը, որը Գորբաչովների ընտանիքը ձեռք է բերել շուրջ 10 տարի առաջ, գտնվում է Թեհերնզեե լճի ափին՝ գեղատեսիլ վայրում և գնահատվում մի քանի միլիարդ եվրո: Ունի 600 քառակուսի մետր մակերես, 2.5 հազար քառակուսի մետր հողատարածք, եռահարկ է: Այն կառուցվել է 20-րդ դարի սկզբին:
Գորբաչովը, երբ գտնվել է այդ առանձնատանը, շատ մեկուսի կյանք է վարել, սակայն, վերջին ժամանակներս նա գրեթե այդտեղ չի եղել, քանի որ առողջական խնդիրներ ունի: Այդ տուն այցելելու ժամանակ տեղացիները հաճախ կարող էին նրան հանդիպել միայնակ զբոսնելիս: