Պամելա Անդերսոնը պաշտպանել է բռնաբարության մեջ մեղադրվող տղամարդկանց
Ամերիկացի դերասանուհի և մոդել Պամելա Անդերսոնը հայտնել է, որ աջակցում է որոշ տղամարդկանց, ովքեր մեղադրվում են բռնաբարության մեջ: Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ հղում տալով «Metro»-ին:
Իր աջակցության մասին այն տղամարդկանց, ովքեր անարդարացիորեն մեղադրվում են բռնաբարության մեջ, Անդերսոնը պատմել է վերջերս տված հարցազրույցի ընթացքում: Նրա կարծիքով՝ Շվեդիայում սեռական վարքի թույլատրելի սահմանները «չափազանց առաջադիմական են»:
«Շվեդիայում և որոշ այլ երկրներում տղամարդկանց կարող են մեղադրել սեռական հանցագործության մեջ, չնայած իրականում նրանք ոչ մի մեղք չեն ունենում: Նրանք ոչինչ չեն անում, սակայն նրանց արդեն մեղավոր են ճանաչել: Այդպես չպետք է լինի, նայեք Ասանժին»,- հայտնել է «Մալիբուի փրկարարները» սերիալի աստղը: