Մելանյա Թրամփի վարքը խոսում է ամուսնական կյանքում դժբախտ լինելու մասին. հոգեբաններ
Մամուլը շարունակում է որոնել Դոնալդ և Մելանյա Թրամփների «խնդրահարույց» ամուսնության տարբերակները: Խոսակցություններն այն մասին, որ Մելանյան երջանիկ չէ ամուսնական կյանքում, տարածվել էին դեռևս Դոնալդ Թրամփի հաղթանակից առաջ: Այս մասին գրում է «Elle» ամսագիրը:
Այն թեման նոր մակարդակի է հասել, և որպես խթան հանդիսացել է Թրամփի երդմնակալության արարողությունը: Այն պահը, երբ նորընտիր նախագահը թեքվում է դեպի իր կինը, նա ժպտում է, իսկ հետո միանգամից տխրում: Այս պահը համացանցի մեմ է դարձել:
Մարմնի լեզվի մասնագետ, հոգեբան Ջուդի Ջեյմսը հայտնել է. «Այն պահին, երբ Դոնալդ Թրամփը կպավ Մելանյայի ձեռքին, նրա դեմքն անհանգստություն էր արտահայտում»:
Փորձագետի խոսքով՝ չարժե շուտափույթ եզրահանգումներ անել խնդիրներով լի ամուսնական կյանքի մասին: