Միխայիլ Գալուստյանը մեծ շուքով նշել է դստեր ծննդյան տոնը (լուսանկարներ)
Միխայիլ Գալուստյանը կնոջ՝ Վիկտորյայի հետ, խնջույք են կազմակերպել իրենց կրտսեր դուստր Էլինայի ծննդյան տոնի առթիվ: Տոնին նրանք հրավիրել են իրենց ամենամոտ ընկերներին:
Միխայիլ Գալուստյանի դստերն ամենալավն են ցանկացել շոու-բիզնեսի աստղերն իրենց սիրելիների հետ: Այնտեղ են եղել Գարիկ և Ժաննա Մարտիրսյանները, Ալեքսանդր և Անժելիկա Ռևան, Մարիա Կոժևնիկովան և այլք:
Ամուսիններն այնպես չեն արել, ինչպես այժմ ընդունված է շատերի մոտ անել: Նրանք լուսանկարներ չեն հրապարակել իրենց կազմակերպած խնջույքից: Միայն Մարիա Կոժևնիկովան է լուսանկար հրապարակել և շնորհավորել աղջկան սոցկայքում:
Բացի հինգամյա Էլինայից, ընտանիքում մեծանում է նաև զույգի ավագ դուստրը՝ Էստելլան: