Հղի մոդել Իրինա Շեյքը թթու և քաղցր է ուտում (լուսանկարներ)
Հղի մոդել Իրինա Շեյքը նախընտրում է իր ժամանակն անց կացնել տանը հարազատների և ընկերների հետ: Մոդելը վայելում է իր դրությունը և որոշել է իրեն չսահմանափակել սննդակարգի հետ կապված ցանկությունների հարցում: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Իրինան պարբերաբար սկսել է լուսանկարներ հրապարակել «Instagram Stories»-ում, որտեղ տեսնում ենք, թե ինչ է նա ուտում: Մեկ դա շոկոլադե կոնֆետներ են, մեկ թթվի մի մեծ տարա, երբեմն էլ նույնիսկ ֆասթ-ֆուդ: