Ամերիկացիները գնաճի պատճառով այսուհետ ավելի քիչ կհաճախեն ռեստորաններ և սրճարաններ
Վերջին երեք ամիսների ընթացքում ամերիկացիների մեկ երրորդը սկսել է ավելի հազվադեպ այցելել ռեստորաններ ու սրճարաններ:Այս մասին են վկայում ամերիկյան Ipsos սոցիոլոգիական ընկերության անցկացրած հարցումները: Այս մասին գրում է Interfax.ru-ն:
Ipsos-ի հարցումների համաձայն` հարցվածների 62%-ը, ովքեր այժմ գերադասում են սնվել տանը, որպես հիմնական պատճառ են նշել ռեստորանների ու սրճարանների գնաճը:
Ինչպես հայտնում է աղբյուրը` խանութների գների և ռեստորանների գների տարբերությունը հասել է իր պատմական առավելագույն ցուցանիշին: