ԱՄՆ-ն չի բացառել Սիրիայում ռազմական ներկայության մեծացումը
ԱՄՆ-ն կարող է մեծացնել Սիրիայում ունեցած իր ռազմական ներկայությունը, որպեսզի «պահպանի» Ռաքքայի ուղղությամբ առաջխաղացման «տեմպը» և ազատի քաղաքը գրոհայիններից: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով CBS News-ին:
Մերձավոր Արևելքում ԱՄՆ ԶՈՒ հրամանատար, գեներալ Ջոզեֆ Վոտելը, պատասխանելով հեռուստաալիքի այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն նոր ռազմական ուժ կտեղակայի Սիրիայում, ասել է՝ «Հնարավոր է»:
Նա նաև նշել է, որ մտադիր չէ սպասել, մինչև Ռաքքայի ազատագրման համար կհավաքագրեն ու կսովորեցնեն անհրաժեշտ քանակությամբ արաբ զինվորների: