Պուտինի աշխատանքից գոհ է ռուսների 84%-ը
Վլադիմիր Պուտինի` ՌԴ նախագահի պաշտոնում ծավալած գործունեությունից գոհ է ռուսների 84%-ը, իսկ աշխատանքից դժգոհ է 15%-ը: Այս մասին հայտնում է Interfax.ru-ն:
ՌԴ վարչապետի պաշտոնում Դմիտրի Մեդվեդևի աշխատանքից գոհ է բնակչություն 52%-ը, չեն հավանում քաղաքացինրեի 47%-ը:
ՌԴ պետդումայի աշխատանքից գոհ են հարցվածների 42%-ը, դժգոհ է 57%-ը: Նախարարների գործունեությունից գոհ է հարցվածների 52%-ը, իսկ մնացած 46%-ը` ոչ: