Իսրայելի խորհրդարանն անփոփոխ է թողել դրես կոդը՝ հօգուտ կարճ կիսաշրջազգեստների
Իսրայելի խորհրդարանը որոշել է չփոխել դրես կոդը հօգուտ կարճ կիսաշրջազգեստների: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The Times Of Israel-ին:
2016 թ.-ի դեկտեմբերին քնեսեթի ավելի քան 30 աշխատակցուհի փորձ էր արել խորհրդարանի շենք մուտք գործել կարճ կիսաշրջազգեստներով և շրջազգեստներով: Բողոքի ակցիայի մասնակիցների մեծամասնությանը ի վերջո թույլատրել են ներս մտնել, բայց նրանցից 4-ին, այնուամենայնիվ, արգելել են:
Հանձնաժողով էր ստեղծվել, որի կազմում ներառվել էին քնեսեթի անդամներ և խորհրդարանի աշխատակիցներ: Տարբեր տեսակի հագուստների հետ կապված գոծող արգելքներն ու մասնավորապես շրջազգեստների և կիսաշրջազգեստների երկարության մասին կանոնները մնացել են անփոփոխ, բայց միևնույն ժամանակ, քնեսեթի մամուլի քարտուղարի խոսքով, նախազգուշացում կլինի, և միայն դրանից հետո նրանց թույլ կտան խորհրդարան մտնել: