Թուրքիան Իսրայելին կոչ է անում դադարեցնել պաղեստինյան տարածքների բնակեցումը
Թուրքիան Իսրայելին կոչ է անում դադարեցնել հրեական բնակչության բնակեցումը պաղեստինյան տարածքներում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը Իսրայելի գործողություններն անվանել է «բնակեցման անօրինական քաղաքականություն»:
Նշենք, որ հունվարի վերջին Իսրայելի ՊՆ-ն հաստատել է Հորդանանի արևմտյան ափում և Արևելյան Երուսաղում 5,7 հազար տան կառուցումը: