Թրամփը գոլֆին է տրամադրել իր նախագահած օրերի 5-րդ մասը
Դոնալդ Թրամփի՝ նախագահությունը ստանձնելուց հետո անցել է 1 ամիս, որի 6 օրը՝ նշված ժամանակահատվածի 1/5-րդ մասը, ԱՄՆ նախագահը հատկացրել է գոլֆ խաղալուն: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The New York Times-ին:
Հաղորդվում է, որ նրա խաղընկերները եղել են Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն՝ իր կնոջ հետ, ինչպես նաև Հարավային Աֆրիկայի և Հյուսիսային Իռլանդիայի գոլֆի չեմպիոններ:
Սպիտակ տան ներկայացուցիչներն ասում են, որ բոլոր այդ խաղերը մասնավոր են եղել: Այնուամենայնիվ խմբագրությունը նշում է, որ Թրամփը պարբերաբար քննադատել է իր նախորդին՝ Բարաք Օբամային այն բանի համար որ վերջինս շատ ուշադրություն էր հատկացնում գոլֆին: