ՌԴ օդային տարածքի երկարությամբ ստեղծվել է հատուկ ռադիոլոկացիոն դաշտ` ատոմային հարվածից պաշտպանվելու համար
Հզոր ռադիոլոկացիոն դաշտ է ստեղծվել ՌԴ ամբողջ օդային սահմանի երկարությամբ ատոմային հարվածից պաշտպանվելու նպատակով: Այս մասին հայտնում է Interfax.ru-ն` հղում տալով ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի պաշտոնական հայտարարությանը:
«Այս ամենը (նոր ռադիոլոկացիոն կայանների ստեղծումը) նոր Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ թույլ է տվել ամբողջ Ռուսաստանի տարածքով մեկ ստեղծել ամբողջական ռադիոլոկացիոն դաշտ, բոլոր ռազմավարական ռադիոտիեզերական ուղղություններով հրթիռային հարվածների մասին զգուշացնող մի համակարգ»,- հայտնել է Շոյգուն:
Շոյգուի խոսքով ` 2016թ. հաջող կերպով փորձարկվել են երեք «Վորոնեժ» ռաիոլոկացիոն կայանները` Օմսկում, Բարնաուլում և Ենիսեյսկում: