Օհայո նահանգում աշակերտուհին չկարողանալով կատարել տնային աշխատանքը՝ դիմել է ոստիկանություն
Օհայո նահանգում ոստիկանը 10-ամյա աղջնակին օգնել է կատարել մաթեմատիկայից տնային հանձնարարությունը: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նշվում է, որ տնային հանձնարարությունը կատարելիս բարդությունների հետ առնչվելով Լենա Դրեյփերը Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով կապ է հաստատել Օհայո նահանգի Մարիոն քաղաքի ոստիկանության հետ և խնդրել է օգնել իրեն։
«Տնային հանձնարարության հետ ես խնդիրներ ունեմ։ Չէի՞ք կարող ինձ օգնել»-գրել է նա։
«Լավ, կոնկրետ ինչում»,-նրան պատասխանել է լեյտենանտ Բի Ջեյ Գրուբերը և օգնել աղջկան, օրինակներով բացատրել, թե ինչպես պետք է լուծել մաթեմատիկական խնդիրը։