«Amnesty International»-ն ԱՄՆ-ին քննադատել է
«Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն ամենամյա զեկույցում քննադատել է ԱՄՆ-ի իշխանություններին: Մասնավորապես, որ ԿՀՎ-ի ձերբակալությունների գաղտնի ծրագրի շրջանակում իրականացված բռնությունների և խոշտանգումների ոչ մի մասնակից պատասխանատվության չի ենթարկվել: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
«Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն ամենամյա զեկույցում մասնավորապես գրված է. «Երկու տարի է անցել Սենատի հանձնաժողովի կողմից զեկույցի պատրաստումից ի վեր, բայց ոչ ոք այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել միջազգային իրավունքի շրջանակում: Ոչինչ չի արվել, որպեսզի վերջ դրվի մարդու իրավունքների խախտումների համար անպատժելիությանը, որոնք իրականացվել են 2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո ԿՀՎ-ի ձերբակալությունների գաղտնի ծրագրի շրջանակում»: