Նյու Յորքի Ազատության արձանից փակցրել են «Փախստականնե՛ր, բարի գալուստ» մակագրությամբ պաստառը
«Փախստականնե՛ր, բարի գալուստ» մակագրությամբ պաստառը են կախել Նյու Յորքի Ազատության արձանից: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով NBC New York պարբերականին:
Նշվում է, որ ներկա պահին ոստիկանությունը փորձում է պարզել, թե ով կարող էր կախել վեց մետրից ավելի երկարությամբ պաստառը։ Այն կախված է մնացել մեկ ժամից ավելի։Միջադեպի պատասխանատվությունն իր վրա է վերցրել անհայտ անձը, ով սոցիալական կայքերից մեկում հայտարարել է, որ կառավարում է «Alt Statue of Liberty» օգտահաշիվը։
Նրա խոսքով՝ «դա պաշտոնական խումբ չէ, այլ սովորական քաղաքացիներ են, որոնք ցանկանում են ինչ-որ բան ասել այն Ամերիկայի մասին, որին հավատում են»։