Մահացել է Սթիվեն Սպիլբերգի մայրը
Լոս Անջելեսում 98 տարեկան հասակում կյանքից հեռացել է Լիա Ադլերը՝ ամերիկացի հայտնի ռեժիսոր Սթիվեն Սպիլբերգի մայրը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The Hollywood Reporter-ին:
Լիա Ադլերը ռեժիսորի հոր՝ Առնոլդ Մեյեր Սպիլբերգի հետ ամուսնացել է 1945 թ.-ին: Զույգը 4 երեխա է ունեցել՝ Սթիվենը, Էննը, Սյուն և Նենսին: Ամուսնական զույգը բաժանվել է 1966 թ.-ին:
Նշվում է, որ Սպիլբերգի հայրը մինչ օրս ողջ է: Փետրվարի 6-ին լրացել է նրա 100-ամյակը: