Մոսկվան միշտ պատրաստ է Մինսկի հետ ցանկացած հարց քննարկել.Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան միշտ պատրաստ է Մինսկի հետ ցանկացած հարց քննարկել,այդ թվում նաև ոչ պարզ հարցեր:Այս մասին գրում է Gazeta.ru-ն` հղում տալով РИА «Новости»-ին:
Լավրովը այս մասին խոսել է բելառուս գործընկերոջ` Վլադիմիր Մակեյի հետ հանդիպման ժամանակ:«Այսօրվա համաձայնագիրը փաստում է, որ մենք միշտ պատրաստ ենք ցանկացած, նույնիսկ ամենաբարդ հարցերը քննարկել ` դրանց լուծում տալու նպատակով:»,- մասնավորապես նշել է նախարարը: Նա նաև նշել է, որ Բելառուսի և Մոսկվայի միջև հարաբերությունները ձևավորվում են աշխատանքային ռեժիմով, գործնականորեն: