2017թ. Ռուսաստանը զենք-զինամթերքի և մարտական տեխնիկայի գնման վրա կծախսի 1,4 տրիլիոն ռուբլի
Զինամթերիքի և մարտական տեխնիկայի վրա կծախսվի 1,4 տրիլիոն ռուբլի. այս մասին գրում է Interfax.ru-ն` հղում տալով ՌԴ Պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնական հայտարարությանը:
Նրա խոսքերով` միջոցների ավելի քան 65%-ը կծախսվի ժամանակակից սերիական մարտական տեխնիկա ձեռք բերելու համար:«2017թ. հունվարի 1-ի տվյալներով ժամանակակից մարտական տեխնիկայի և մշտական մարտական պատրաստվածության զենքերի տոկոսային հարաբերակցությունը կազմում է 58%:»,- հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Բորիսովը: