Ռյազանի շրջանում ինքնաշեն պայթուցիկ սարք է հայտնաբերվել
Ռյազանական ՕՄՕՆ-ի մարտիկները վնասազերծել են ինքնաշեն պայթուցիկ սարք:Այս մասին հայտնում է Interfax.ru-ն:
Կասկածելի գտածոյի մասին ոստիկանությանը հայտնել է տեղի բնակիչներից մեկը:«Տեղ հասնելուն պես ՕՄՕՆ-ն ինժեներական խմբի աշխատակիցները պոլիէթիլենային տոպրակների մեջ հայտնաբերել են լարերով փաթաթված գազային բալոններ և երկու տարայով փոշի:Նրանք համարեցին, որ գտածոն շրջապատի համար վտանգ է ներկայացնում:»,- հայտնում է ՕՄՕՆ-ի մամուլի ծառայությունը: