ՆԱՏՕ-ն ինքն իրեն վախեցնում է «ռուսական սպառնալիքով». Շոյգու
Հյուսիսատլանտյան դաշինքը շարունակում է երկրներին վախեցնել «ռուսական սպառնալիքով» և հրաժարվում է Մոսկվայի հետ գործնական համագործակցությունից: Այս մասին նշել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Ինչ վերաբերում է մեր հարաբերություններին ՆԱՏՕ-ի հետ, Հյուսիսատլանտյան դաշինքը պահպանում է նախկին կուրսը՝ մեզ հետ գործնական համագործակցության բոլոր ձևերից հրաժարվելու հարցով, և շարունակում է ինքն իրեն մեր սպառնալիքով վախեցնել»,- նշել է ռուսական ռազմական գերատեսչության ղեկավարը:
ՆԱՏՕ-ն նաև մեծացրել է Ռուսաստանի հետ սահմանին իր ռազմական ներկայությունը: