ԱՄՆ-ն դադարել է օգնել սիրիական ընդդիմությանը
Ամերիկյան իշխանությունները դադարեցրել են սիրիական ընդդիմությանը զենքով և գումարով օգնության տրամադրումը: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «Reuters» լրատվական գործակալությունը:
Ապստամբների ներկայացուցիչները պարզաբանել են, որ պաշտոնական պատճառները չեն հրապարակվել, սակայն հունվարին ընդդիմության ուժերը մասշտաբային հարձակման են ենթարկվել իսլամիստների կողմից, ովքեր տիրացել էին ԱՄՆ-ի զենքերին և գումարներին:
Ընդդիմադիր ուժերի հրամանատարների կարծիքով՝ Վաշինգտոնում մտավախություն ունեն, որ ջիհադիստները կկարողանան տիրանալ ամերիկյան զենքի ժամանակակից տեսակներին: