Թուրքիայում պրոքրդական կուսակցության ղեկավարին զրկել են պատգամավորի կարգավիճակից
Թուրքիայի պրոքրդական «Դեմոկրատական հասարակություն» կուսակցության ղեկավար Ֆիգեն Յուքսեքդագը զրկվել է խորհրդարանական պատգամավորի կարգավիճակից: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով NTV-ին:
Յուքսեքդագի՝ պատգամավորական կարգավիճակից զրկելու մասին որոշումն ընդունվել է դատախազության հարցման միջոցով, որն ավելի վաղ նրա դեմ ահաբեկչական գործողություններին մասնակից լինելու վերաբերյալ մեղադրանք էր առաջադրել:
Նշենք, որ ավելի վաղ թուրքական իշխանությունները պրոքրդական «Դեմոկրատական հասարակություն» կուսակցության 11 պատգամավորի էին ձերբակալել: Նրանց մեղադրում են Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ կապեր ունենալու մեջ: