Իսրայելի քաղաքացիները «ֆեյք ազգ են». Իրանի հոգևոր առաջնորդ
Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Համենեին հայտնել է, որ Իսրայելի քաղաքացիները «ֆեյք ազգ են» աշխարհի պատմության «կեղտոտ գլխում»: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Associated Press» լրատվական գործակալությանը:
Այս մասին հայտնել է նա՝ ելույթ ունենալով Թեհրանում Պաղեստինի աջակցության համաժողովին, որը տեղի է ունենում ամեն 4 տարին մեկ՝ սկսած 1990-ական թթ-ից: Ելույթը տևել է 33 րոպե:
Նրա խոսքով՝ Իսրայելը ստեղծվել է Մերձավոր Արևելքում աշխարհի երկու մասերից հրեաների հավաքման ճանապարհով, որպեսզի զբաղեցնեն պաղեստինցիների հողը:
Այաթոլան ընդգծել է, որ Իսրայելի ստեղծումը «պատմության կեղտոտ էջերից մեկն է, որը կփակվի Աստծու շնորհիվ»: