Անջելինա Ջոլին երեխաների հետ կարիճներ և այլ խավարասերներ է համտեսել (տեսանյութ և լուսանկարներ)
Անջելինա Ջոլին իր ժամանակն է անցկացնում Կամբոջայում, որտեղ գնացել է երեխաների հետ իր նոր ֆիլմը՝ «Նախ նրանք սպանեցին իմ մորը. Կամբոջայի դստեր հիշողությունները» ներկայացնելու համար: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Այցի ընթացքում դերասանուհին առաջին անգամ որոշել է բաց հարցազրույց տալ, որի ընթացքում էլ մեկնաբանել է Բրեդ Փիթի հետ ամուսնալուծությունը:
Իսկ վերջերս «BBC» հեռուստաընկերության հետ միասին դերասանուհին և նրա երեխաները փորձել են տեղի դելիկատեսները: Ճաշացանկում տապակած կարիճներ և այլ խավարասերներ են եղել:
Ջոլին տապակել է միջատներին թավայում բանջարեղենով և համեմունքներով, իսկ դրանից հետո դրանք հյուրասիրել է երեխաներին: