Լինդսի Լոհանը օդանավակայանում կրկնակի ստուգում է անցել գլխաշորի պատճառով
Լոնդոնյան Հիթրոու օդանավակայանի աշխատակցուհին դերասանուհի Լինդսի Լոհանին գլխաշորի պատճառով ստիպել է կրկնակի ստուգումներ անցնել :Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով ITV հեռուստաալիքին:
«Վերջերս ես թռիչք էի կատարում Նյու Յորք և իմ գլխին գլխաշոր կար: Ինձ կանգնեցրին և ստիպեցին կրկնակի ստուգում անցնել ազգային պատկանելիության պատճառով, առաջին անգամ իմ կյանքում»,- հեռուստաալիքի շոուի ընթացքեւմ նշել է դերասանուհին:
Հաղորդվում է, որ Լոհանը գլխաշորը կապել է նրա համար, որպեսզի նվազեցնի իրեն ճանաչելու հնարավորությունը: